Մայրենի, Uncategorized

Մայրենի

«Խիզախը կամ աներկյուղը»

Պառավի որդին շատ անվախ էր և ուզում էր իմանալ,թե ինչ է երկյուղը:Եվ ճանապարհ է ընկնում,որ փնտրի այն: Մարդիկ նրան գժի տեղ էին դնում, բայց նա գիժ չէր, այլ բոլորից խելացի: Այսպես փնտրելով նա հասնում է քառասուն ավազակների բնակարանը: Ավազակապետը ծիծաղում է, երբ իմանում է,թե տղան ինչ է փնտրում,հետո որոշում է փորձել տղայի անվախությունը,որպեսզի դարձնի իր լրտեսը:Նա տղային հանձնարարում է գիշերով հալվա պատրաստել գերեզմանատանը: Տղան համաձայնվում է և գիշերը գնում գերեզմանատուն: Ավազակապետը նունպես գնում է և թաքնվում այնտեղ:Երբ տղան վերջացնում է, լսում է ինչ-որ ձայն և տեսնում է մի ձեռք, որը տղայից հալվա էր ուզում: Տղան երեք շերեփ է տալիս,հետո բարկանում և այրում նրա ձեռքը:Ավազակապետը ցավից ճչաց և փախավ,իսկ տղան նույնիսկ չվախեցավ և ավազակապետը համոզվեց,որ տղան իրոք աներկյուղ է:Եվ տղային դարձրեց իր լրտեսը:Բայց տղան օգնում էր ոչ թե ավազակներին, այլ ինքը հարձակվում էր ավազակների վրա և նրանց գողացածը վերադարձնում տերերին:

. Դու ինչպե՞ս կբացատրես երկյուղը: Կարո՞ղ է մարդ երկյուղ չունենալ:

Երկյուղ դա մարդու վախն է։ Ինձ թվում է, որ կարող է մարդ երկյուղ չունենա, կան մարդիկ վախենում են, ինչ որ մի բանից, բայց կան մարդիկ, որոնք երկյուղ չունեն։
. Կարևո՞ր է երկյուղը մարդու համար:

Այո, որովհետև եթե մարդը երկյուղ չունենա, նա կարող է գնալ և շատ վտանգավոր բան անել, բայց չհասկանալ, որ դա շատ վտանգավոր է, իսկ եթե երկյուղ ունենա կհասկանա, որ դա վտանգավոր է և վախի պատճառով չի անի այն ինչը վտանգավոր է։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s