Արգիշտիխինիլի

Արգիշտիխինիլի

Արգիշտիխինիլի  քաղաք Վանի թագավորությունում, եղել է թագավորության վարչա-տնտեսական և պաշտամունքային կենտրոն։Կառուցվել է Ուրարտուի ընդարձակման ընթացքում՝ Անդրկովկասում՝ Արգիշտի Առաջին թագավորի կողմից մ.թ.ա. մոտ 776 թվականին և անվանակոչվել է վերջինիս անունով։ Գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։ Քաղաքը կառուցվել էր Արաքսի ձախ ափի միջին հոսանքում։ Այդ ժամանակներից ի վեր գետի հունը տեղափոխվել է դեպի հարավ և գտնվում է Արգիշտիխինիլիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։Գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում, Արաքս գետի միջին հոսանքի նախկին հունի ձախ ափին ։ Առաջին հնագիտական ուսումնասիրությունը կատարել են Ա. Երիցյանը և Ա. Ուվարովը, 1870 թվականին։ ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1962 թվականին Արգիշտիխինիլիում սկսեց նոր, պարբերական պեղումներ։ Արգիշտիխինիլիի հիմնադրման, ինչպես նաև այնտեղ պաշտպանական, պալատական, պաշտամունքային և տնտեսական կառույցների մասին տվյալներ կան Արգիշտի Ա-ի և նրա հետնորդներ Սարդուրի Բ-ի, Ռուսա Ա-ի և Ռուսա Գ-ի 17 սեպագիր արձանագրություններում։Պեղածո նյութերից և արձանագրություններից երևում է, որ մ.թ.ա. VIII դ. կեսին Արգիշտիխինիլին դարձել է ուրարտական թագավորության մշակութային-տնտեսական և պաշտամունքային խոշոր կենտրոն։ Արգիշտիխինիլիի կառուցապատված մասը գրավել է շուրջ 1000 հա տարածություն, որտեղ եղել են այգիներ, բանջարանոցներ, ցանքսեր։ 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s