Պատմություն

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Վանի թագավորության ձևավորումը

Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ.թ.ա. 832/մ.թ.ա. 831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Վանի թագավորության Սարդուրի Ա արքայի (մ.թ.ա. 835-մ.թ.ա. 825) հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաևՎանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավ-արևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։

 

Վանի թագավորության անվանումը տարբեր աղբյուներում

Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թ.-ին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թ.-ին իր երկու եղբայրները իրենց հորը՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։Վանի թագավորություն– պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

 

Պետական կառուցվածքը

Արարատյան տերության կառուցվածքը, հասարա-քաղաքական և իրավական հարաբերությունների համակարգը հատկանշական են վաղ ավատատիրական (ֆեոդալական) հասարակարգին։ Այն ոչ թե սոսկ հասարակա-տնտեսական կազմավորում էր, այլ գլխավորապես հասարակա-քաղաքական և իրավական հարաբերությունների որոշակի համակարգ, որի էական հատկանիշները Հայաստանում արմատավորվել և զարգացել են հենց Արարատյան միասնական պետության կազմավորմամբ։ Արարատյան պետությունը կազմավորվել է ընտանիքի մոդելով, ճիշտ նրա ավանդական հորինվածքի (հայր, մայր, ուստրեր, դուստրեր, թոռներ և ծոռներ) ընդօրինակությամբ։

 

  • Վանի թագավորության արքայացանկ , իրենց գործունեությունը
Անուն Գահակալման ժամանակաշրջան Ծանոթ.
Արամե մ.թ.ա.858 – մ.թ.ա. 844 (մ.թ.ա.859 – մ.թ.ա.843)
Լուտիպրի մ.թ.ա. 844 – մ.թ.ա. 834
Սարդուրի Ա մ.թ.ա. 834 – մ.թ.ա. 828 (մ.թ.ա.835 – մ.թ.ա.825)
Իշպուինի մ.թ.ա. 828 – մ.թ.ա. 810 (մ.թ.ա.825 – մ.թ.ա.810)
Մենուա մ.թ.ա. 810 – մ.թ.ա. 786 (մ.թ.ա.810 – մ.թ.ա.786)
Արգիշտի Ա մ.թ.ա. 786 – մ.թ.ա. 764 (մ.թ.ա.786 – մ.թ.ա.764)
Սարդուրի Բ մ.թ.ա. 764 – մ.թ.ա. 735 (մ.թ.ա.764 – մ.թ.ա.735)
Ռուսա Ա մ.թ.ա. 735 – մ.թ.ա. 714 (մ.թ.ա.735 – մ.թ.ա.714)
Արգիշտի Բ մ.թ.ա. 714 – մ.թ.ա. 680 (մ.թ.ա.714 – մ.թ.ա.685)
Ռուսա Բ մ.թ.ա.680 – մ.թ.ա. 639 (մ.թ.ա.685 – մ.թ.ա.645)
Սարդուրի Գ մ.թ.ա. 639 – մ.թ.ա.625
Սարդուրի Դ մ.թ.ա. 625 – մ.թ.ա.620
Էրիմենա մ.թ.ա. 620 – մթ.ա.605
Ռուսա Գ մ.թ.ա. 605 – մ.թ.ա.595 (մ.թ.ա.605 – մ.թ.ա.585)?
Ռուսա Դ մ.թ.ա.595 – մ.թ.ա.585

 

  • Զինված ուժերըtushpa-van

Իշպուինի թագավորի (մ.թ.ա. 825-մ.թ.ա. 810), հատկապես նրա որդու և հաջորդի՝ Մենուայի (մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786) օրոքՀայկական լեռնաշխարհի ազգակից ցեղերն ու «աշխարհները» մեծամասամբ ներառվել են Արարատյան միասնական տերության մեջ։ Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը։ Այն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։

  • Տնտեսությունը

Վանի թագավորության տնտեսություն, մ.թ.ա. XIII — VI դարերում Հայկական լեռնաշխարհի տարածքում ձևավորված Վանի թագավորության տնտեսության կառուցվածքը և գործունեության սկզբունքները։Հայկական լեռնաշխարհում գյուղատնտեսության մեջ աշխատանքի բաժանում կատարվում էր Վանի թագավորության կազմավորումից դեռ շատ առաջ։ Այդ պատճառով հետազոտողները չեն կասկածում, որ Վանի թագավորությունում գոյություն են ունեցել զարգացած առևտրային հարաբերություններ այդ պետության պատմության հենց սկզբից Ջրամատակարարումն ու ոռոգումն պետության տարածքների տնտեսության վրա ազդեցության կարևորագույն գործոններ էիր։ Ուրարարտական թագավորական բոլոր տնտեսությունները տեղաբաշխվում էին գործարկված ոռոգման ջրանցքների շուրջը։

 

 

  • Քաղաքաշինությունը/Թեյշեբաինի, Ռուսախինիլի, Տուշպա, Արգիշտիխինիլի, Էրեբունի, Մուսասիր/

Տուշպա

Տուշպա հին քաղաք, Վանի թագավորության ծաղկման ժամանակաշրջանի մայրաքաղաքը։ Տուշպան գտնվում էր Վանա լճի ափին, ժամանակակից Վան քաղաքի արևմտյան ծայրամասում։ Տուշպայի ճարտարապետության գլխավոր տարրն էր ուրարտական թագավորների գլխավոր նստավայր հանդիսացող Վանի ժայռը։ Ռուսա Բ թագավորի իշխանության ժամանակ թագավորության մայրաքաղաքը տեղափոխվել է Տուշպայից մոտակայքում գտնվող Ռուսախինիլի նորակառույց բերդ, իսկ Տուշպան ուրարտական քաղաք էր մնում մինչև մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբը, երբ այն հողին հավասարեցրին մեդիացիները։

 

Արգիշտիխինիլի

Արգիշտիխինիլի  քաղաք Վանի թագավորությունում, եղել է թագավորության վարչա-տնտեսական և պաշտամունքային կենտրոն։Կառուցվել է Ուրարտուի ընդարձակման ընթացքում՝ Անդրկովկասում՝ Արգիշտի Առաջին թագավորի կողմից մ.թ.ա. մոտ 776 թվականին և անվանակոչվել է վերջինիս անունով։ Գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։ Քաղաքը կառուցվել էր Արաքսի ձախ ափի միջին հոսանքում։ Այդ ժամանակներից ի վեր գետի հունը տեղափոխվել է դեպի հարավ և գտնվում է Արգիշտիխինիլիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

 

Մուսասիր 

Մուսասիր , հայկական‌ քաղաք Հնագույն Հայաստանում, Վանի թագավորությունում, տեղակայված էր Մեծ Զաբ գետի ափին, Վանա լճի հարավ-արևելյան մասում, Մուսասիր երկրամասում։ Ոմանք նույնացրել են հայկական Մուշ քաղաքի հետ, իսկ ոմանք էլ տեղադրում են Իրաքի հյուսիս-արևմտյան մասում, քրդական Մուջաջիր գյուղի շրջակայքում, Ռևանդուզ ավանից 18 կիլոմետր դեպի հյուսիս։

 

Էրեբունի 

Էրեբունի ամրոց պատմական հուշարձան, գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից: Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները:

 

Ռուսախինիլի

Ռուսախինիլի կամ Թոփրախ-կալե, ուրարտական ամրոց, Վանի թագավորության մայրաքաղաք՝ հիմնադրված Ռուսա Ա թագավորի կողմից։ Գտնվում է Վան քաղաքի հյուսիս-արևելքում՝ «Ագռավաքար» կոչվող ծայրամասում։ Թոփրախ-կալեն կառուցվել է Ռուսա Ա թագավորի կողմից Տուշպայում` Թիգլաթպալասարի կատարած ավերածություններից հետո։ Նա նախ մեծ չափով ավերված Վանի միջնաբերդից արքունիքը տեղափոխում է Զըմզըմ լեռան շրջանում կառուցված Թոփրախ-կալեի ամրոցը։ Մայրաքաղաքում կառուցում է մի նոր թաղամաս, որը նրա անունով կոչվում է Ռուսախինիլի։

 

Թեյշեբաինի

Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր, ուրարտական քաղաք, գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի կողմից՝ մ. թ. ա. VII դ. առաջին կեսին։ Երևան-Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը։

 

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s