Մայրենի

.Կարդա՛ Գուրգեն Մահարու տրված բալլադը:

. Բացատրի՛ր

 

գզրոց- Գրասեղանի՝ պահարանի(և այլն) արկղ

լաթ- Գործված կտոր, կտորեղեն, շոր

սրմա- ոսկեթել- արծաթաթել, ոսկեգույն կամ արծաթագույն թել, ոսկեգույն մազեր

պչրուհի- Պչրասեր կին

սլվլուն- Սլվլալու ձայնը

դարչին- քաղցր փայտ

թավ- Խիտ

որթատունկ- որթ, մանտղաշ` նորատունկ վազ

 
. Համացանցից որոնի՛ր և գտի՛ր, թե ինչ է բալլադը:

Բալլադ ( ballare, «պարել», «պարերգ», «պարերգություն»), չափածո պատմողական բնույթի ստեղծագործություն։ Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

. Բլոգում ներկայացրու՛, թե ինչի՞ մասին է բալլադը:

Իմ կարդացած բալլադը մի շատ մասին էր, ում  անունը Չալո էր ,մի չքնքղ պայծառ շուն և նա ուներ տեր, որին շատ էր սիրում և շատ հավատարիմ, նա մութ փողոցներով տուն էր բերում իր տիրոջը։ Բայց մի օր Չալոն կորավ գաղթի մութ ճամբին  և տերը այդ պահին շատ հեղվեց, որովհետև նա չեր կարող գտնել նրա նման ընկեր։ Մի անգամ նա հանդիպեց մի  խաժ աչքով աշխուժ մի աղջիկ, ոսկեգույն  մազերով,  և այդ պահին նա հասկացավ, որ հա գտավ, իր երկրորդ սերին։ Բայց նա երբեք չի մոռանա Չալոին։
. Նկարագրի՛ր Չալոյին, նրա հանդեպ բալլադի հերոսի ջերմ սերը: Իսկ դու՞ ինչ վերաբերմունք ունես տնային կենդանիների հանդեպ:

Չալոն նրա տերի համար նրա սերն էր, նա շատ էր նրան սիրում, Չալոն սիրում էր չալ-չալ էր։ Չալոն փափուկ էր և չքնաղ շուն էր։

Ես ինքս պահում եմ շուն նա շատ, բարի է և խելացի։ Նա իմ խոսքը հասկանում է , նա փափուկ է և ես նրան շատ եմ սիրում, ես սիրում եմ կենդաներին առհասարակ և երբեք իրանց չեմ վնասի։ Մեր դպրոցի բակում կան շներ, ես և իմ ընկերուհիները միշտ գնում ենք նրանց մոտ և ուտելիք ենք տալիս, որ սոված չմնան։
. Ո՞վ փոխարինեց Չալոյին:

Մի աղջիկ, որի մաշերը ոսկեգույն էին և բուրում էին դարչին։

 

ԲԱԼԼԱԴ ՉԱԼՈՅԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
1
Չալոն իմ շո՛ւնն էր, չալ-չալ աչքո՛ւն էր,
Չալոն չքնաղ էր, պայծա՛ռ Չալո.
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,
Ծածկվում էր տատիս հին շալով:

Ես հանում էի մեր հին գզրոցից
Գույնզգույն լաթեր ու սրմա,
Զարդարում էի պոչից մինչև վիզ
Ու տանում դաշտերը նրան:

Չալոն քայլում էր պչրուհու նման,
Սլվլուն պոչը բռնած ցից,
Քսվում էր ոտիս, մռռում էր մռայլ,
Մռռում էր հպարտ, հաճույքից:

Տուն էի բերում մութ փողոցներով,
Շների աչքերից անտես.
Դանդաղ իջնում էր կապույտ երեկոն
Ու ծածկում սար ու դաշտեր:

2
Չալոն իմ շո՛ւնն էր, չալ-չալ աչքո՚ւն էր,
Չալոն չքնաղ էր, պայծա՜ռ Չալո,
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,–
Բայց բանը վերջացավ չարով:

Գաղթի մութ ճամբին կորավ իմ շունը,
Ո՞վ գիտե՝ ո՞ր ձին կոխոտեց…
Շուրջը մեռնում էր վերջին աշունը,
Չմնաց ինձ ո՛չ մի ընկեր…

3
Մի աղջիկ եղավ իմ երկրորդ սերը,
Խաժ աչքով աշխուժ մի աղջիկ,
Ոսկեգույն էին նրա մազերը
Ու բուրում էին դարչին:

Մի օր միասին գնացինք այգի, .
Հուլիսյան գիշերն էր նազում.
Նա չալ-չալ շորեր ուներ իր հագին,
Իսկ այգում՝ խաղողն էր հասնում:

Նստեցինք մենք թավ որթատունկի տակ,
Նա դրեց գլուխը ծնկիս,
Ես շոյում էի նրա վիզը տաք
Ու նայում մշուշված դեմքին:

Օ, սե՛ր իմ, սե՛ր իմ…– ինձ հառել էին
Բիբերը նրա մլարուն.–
Չալո՛ն է նայում նրա աչքերից,
Չալոն է տխուր նայում:

Անհուշ նազում են որթատունկերը,
Իսկ հետո անձրևն է խշշում.
Քեզ չեմ մոռացել, կորած ընկերըս,
Քեզ չեմ մոռացել, իմ շո՛ւն…
……………………………………
Օրերի հեռվում նրա հաջոցը
Հնչում է կարծես լալով…

Չալոն իմ շունն էր, չալ-չալ աչքո՛ւն էր,
Չալոն չքնաղ էր, պայծա՜ռ Չալո…

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s