Մաթեմ բ

Խնդիր 1

Պիրանյա ձուկը ամեն օր պետք է ուտի իր քաշի 10 տոկոսի չափով կեր:  Ակվարիումում կա երկու 150 գրամանոց ձուկ, երեք 1,5 կիլոգրամանոց ձուկ և հինգ 1990 գրամանոց ձուկ:  2016 թվականի փետրվարի 11 – ից ակվարիում են բերել չորս 1,3 կիլոգրամանոց ձուկ, իսկ նույն ամսվա 27- ին երկուսին հետ են տարել:

2016 թվականի փետրվարի 28 – ին քանի՞ ձուկ կար ակվարիումում:  Իսկ նույն տարվա փետրվար ամսին քանի՞ կիլոգրամ կեր է պահանջվել ակվարիումի բոլոր ձկներին կերակրելու համար:

 

 

 

Խնդիր 1 – հիեշտացված տարբերակը

Պիրանյա ձուկը ամեն օր պետք է ուտի իր քաշի 10 տոկոսի չափով կեր:  Ակվարիումում կա երկու 150 գրամանոց ձուկ, երեք 1,5 կիլոգրամանոց ձուկ և հինգ 1990 գրամանոց ձուկ:

2016 թվականի փետրվար ամսին քանի՞ կիլոգրամ կեր է պահանջվել ակվարիումի բոլոր ձկներին կերակրելու համար:

 

Պատ՝ 41կգ 300գ

 

Խնդիր 2

Հինգ մետրանոց ցանցանախշ պիթոնին կերակրում են ամիսը երկու անգամ (15 օրը մեկ) մոտ 2,7 կիլոգրամանոց 4 ճագարով:   Գարնան  և ամռան ամիսներին քանի՞ կիլոգրամ ճագար են կերակրել ցանցանախշ պիթոնին:  Աշնան ամիսների ընթացքում, ինչ-որ պատճառներով, այս պիթոնը մոտ 5 տոկոսով քիչ է կերել, քան գարնան ամսիներին:  Աշնան ամիսներին քանի՞ կիլոգրամ կեր է կերել պիթոնը:  Ո՞րն էր պատճառը քիչ ուտելու:  Մեկից ավել պատճառներ կարող են լինել:

Խնդիր 2 -ի հեշտացված տարբերակը 

Հինգ մետրանոց ցանցանախշ պիթոնին կերակրում են ամիսը երկու անգամ (15 օրը մեկ) մոտ 2,7 կիլոգրամանոց 4 ճագարով:   Գարնան  և ամռան ամիսներին քանի՞ կիլոգրամ ճագար են կերակրել ցանցանախշ պիթոնին:

2,7×4=10,8կգ (կես ամիս)

2×10,8=21,6 (1 ամսում )

21,6×6=129,6 (վեց ամսում)

Պատ՝ 129,6

 

Խնդիր 3

Թագավորական կոբրայի թույնը բավարար է փղին սպանելու համար:   Փղին կնճիթից կծելու դեպքում հավանականությունը ավելի մեծ է կենդանու անկման, քան եթե ոտքից կծի:   Իսկ ինչո՞ւ է սա այսպես:

կնճիթը նուրբ է իսկ ոտքերը պինդ։

 

 Խնդիր 4 

Մինչև 6 ամսական պիթոն օձը մաշկը փոխում է ամեն ամիս,  6 ամսականից մինչև 1 տարեկան`​ 1,5 ամիսը մեկ, իսկ 1 տարեկանից բարձր`​ 2 ամիսը մեկ:  Կախված օձի տեսակից` մաշկափոխությունը տևում է յոթ օրից մինչև երկու շաբաթ:  Քսանհինգ տարեկան պիթոնը իր ողջ կյանքի ընթացքում քանի՞ անգամ է մաշկը փոխել:

Իսկ դուք գիտեի՞ք, որ պիթոնները քսանհինգ տարի կարող են ապրել:

 

 Խնդիր 4 – ի հեշտացված տարբերակը 

Մինչև 6 ամսական պիթոն օձը մաշկը փոխում է ամեն ամիս,  6 ամսականից մինչև 1 տարեկան`​ 1,5 ամիսը մեկ:  Մեկ տարեկան պիթոնը քանի՞ անգամ է մաշկը փոխել:  Իսկ կարո՞ղ ես հաշվել, թե հինգ տարեկան պիթոնը քանի անգամ մաշկը փոխած կլինի:

Պատ՝8 մեկ տարեկանում

Պատ՝40 Անգամ հինգ տարեկանում

 

 Խնդիր 5  (կատակ խնդիր)

Երևանի կենդանաբանական այգու ակվատեռարիումում կա մի տեռարիում, որտեղ հինգ մետրանոց ցանցանախշ պիթոնը հաշտ ու համերաշխ ապրում է տասից ավել կասպիական և կարմրականջ կրիաների հետ:  Երբեմն կրիաների վրայով է սողում`լավ ճզմելով իր մարմնի ծանրությամբ, երբեմն էլ ջրում միասին լողում են, իսկ ավելի հաճախ օձը մի անկյունում կծկված պառկում է:  Առ այսօր բոլոր կրիաները կենդանի են, իսկ օձն էլ միշտ կուշտ:  Ինչպե՞ս կարող է սա այսպես լինել:

???????????????????????????????????????

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s