Պատմություն, Uncategorized

Պատմություն

Հայերի հայրենիքը կոչվում է  Հայաստան ։Օտարները Հայաստանը կոչել են ․․․․․․․․․․․ ,․․․․․․․․․․․․․․,․․․․․․․․․․․․․․․․։

1․ Նկարագրիր այն վայրը որտեղ իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։

Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա

Գեղեցիկին։Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Օգնության է գալիս Ք.ա. III հազարամյակով թվագրված շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայ (ա)-ի որդին է։ Հայ (ա) ն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։

 

2․Պատմիր, ներկայացրու Հայակական լեռնաշխարհի

5 բարձր լեռների

3 լճերի

Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող հինգ գետերի մասին

 

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1 500 — 1 800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 — 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ)։

 

3․Պատմիր որդան կարմրի մասին

Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոսեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկատներ, որոնց կոճում էին արքայական։ Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։ Որդան կարմիրը Հին Հայերի մոտ եղել է որպես ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ խորհրդանիշ։ Պատմական Հայաստանի Բոլոր գավառների և իշխանական տների բաղմատեսակ զինադրոշների վրա իշխող է եղել այս գույնը։ Տիգրան II-ի Թագավորության ժամանակաշրջանում Հայկական Հպատակություն ընդունած վասալ արքաները իրենց դրոշների վերին երիզը ներկում էին որդան կարմորվ, որով իրենց հավատարմությունն էին հավաստում Հայոց Արքայից-Արքային։Արաբները Արտաշատ քաղաքը կոչել են որդան կարմիրի քաղաք։

 

4․Ներկայացրու Մեծ Հայքի 15 նահանգները

1-Բարձր Հայք

2-Ծոփք կամ Չորրորդ Հայք

3-Աղձնիք

4-Տուրուբերան

5-Կորճայք

6-Մոկք

7-Պարսկահայք

8-Վասպուրական

9-Սիւնիք

10-Արցախ

11-Փայտակարան

12-Ուտիք

13-Գուգարք

14-Տայք

15-Այրարատ

 

5․Այնտեղ որտեղ դու ապրում ես , որ նահանգում է գտնվում, ինչ գետ է հոսում քո բնակավայրի մոտով։
6․ Գտիր որ դարի, որ կեսում է  գտնվում
450թ․- 5 դար․1կես
900թ․-9 դար 2կես
150թ․-2 դար 1կես
2000թ․ 20 դար 2կես
2018թ․21դար 1կես
Ք․ա․120թ․2դար
Ք․ա․500թ․5դար
Ք․ա․1000թ․10 դար
7․Նախնադարյան հասարակության զարգացումը ըստ փուլերի ներկայացրու, նկարագրիր
8․Պետության ստեղծման դերը ներկայացրու
9․Որտեղ և ինչպիսի պետություն կուզեիր ստեղծել, նկարագրիր
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s