Մայրենի, Uncategorized

Մայրենի

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….

Առաջադրանքներ՝

  1. Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:

Իմ կարծիքով սա առակ է, քանի որ ցույց է տալիս մարդու բնութագրությունը,բնավորությունը :Օրինակ այս առակում տղան համբերատար, դաստիարակված էր, մնացած վկաները շատ բան ունեն ունեն նրանից սովորելու։

  1. Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:

Խելացի, համբերատար, մաքրասեր,բարեսիրտ,կարգապահ ,ուշադիր, դաստիարակված, օգնող և աշխատասեր։

  1. Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. հիմնավորիր պատասխանդ:

Որովհետև նա միակն էր ով այսպիսի դաստիրակված էր և տարբերվում էր բոլորից իր ուշադրությամբ և համբերությամբ։

  1. Ո՞վ է բարեկիրթ մարդը, քո կարծիքով:

Դա այն մարդն է, ով շատ կարդացած է ամեն ինչից տեղյակ է, դաստիարկված է, կարգապահ է

 

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:

բարեկիրթ-լավ կրթված, դաստիարակված

 

  1. Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:

Պետք չէ ընտրել մարդուն միայն արտաքինով, այլ պետք է իմանալ թե ինչպիսին է նա բնավորությամբ։

 

 

1․Տրված բառերի համար գրի՛ր հատկանիշ արտահայտող /ինչպիսի բառին պատասխանող/  3-ական բառ:

Բժիշկ-հասնող,բուժող,օգնող,համբերատար

 հող-թաց,չոր,սևահող

հուշ-լավ,վատ,անմոռանալի

 թուղթ-սպիտակ,պինդ,բարակ

 

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s