Մայրենի

Մայրենի

1.Բաց թողնված տառերը , երկհնչյունները լրացրո՛ւ:

 Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև  զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմա ել մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ  և արդունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև  ջրային ճանապարհների մասին հիշենք:
2.Կարդա՛ առակը և պատասխանիր հարցին: 
 Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Հարց-առաջադրանք
 Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
3.Գրի´ր յուրաքանչյուր բառի հոմանիշը, ապա՝ հականիշը՝
հարձակվել- նետվել, պաշտպանվել
խրախուսել-ոգևորել, պարսավել
վաճառել-ծախել, գնել
արթնանալ-աչքը բանալ, քնել
լացել-արտասվել, ծիծաղել
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s