Մայրենի

2017 թվականը ու Ես

 

2017թ-ը ինձ համար եղել է լավ տարի:Այս տարվա ընթացքում ես նշել եմ իմ ծննդյան տասամյակը,որտեղ առաջին անգամ բացի իմ հարազատներից  ներկա էին նաև իմ դասընկերուհիները, որի համար ես շատ ուրախ էի: Եվ վերջապես ես մեծացա մեկ տարով:) : Այս տարի բացի թենիսից ,ես սկսեցի հաճախել մի նոր սպորտաձև՝գոլֆ,որը նույնպես շատ հետաքրքիր է: Սպորտը իմ անբաժան մասն է: Եղել են լավ ,ուրախ օրեր,որոնք անցկացրել եմ ընտանիքիս հետ:Շատ եմ ափսոսում եմ ,որ այս տարի ծով չգնացի,բայց դրա փոխարեն ամառը անցկացրեցի լողավազանում:Օրերս այնտեղ անցնում էին շատ ուրախ,զվարճալի,տաք ,ընկերներով լի: Ինչ կարող եմ ասել աշնան մասին: Դասեր,դասեր և էլի դասեր,որոնցից հետո եկան աշնանային արձակուրդները: Եվ ես այդ օրերը ընտանիքիս հետ միասին անցկացրեցի Թիֆլիս քաղաքում:Աշունը այնտեղ շատ սիրուն էր,եղանակները տաք, ծառերը և խոտերը կանաչ:Ես Թիֆլիսում շատ եմ եղել,բայց այս անգամ գնացել եմ այնտեղ այնպիսի տեղեր ,որտեղ չեմ եղել: Ձմեռ… ես ձմեռը սիրում եմ ,չնայած ,որ դուրսը ցուրտ է,մութը շուտ է ընկնում:Այս տարի դեռ ձյուն չի եկել ,ես նրան շատ եմ սպասում,որ ընկերներիս հետ դրսում խաղամ:Եվ սիրում եմ ձմեռը ,որովհետև այդ ժամանակ իմ սիրած տոներից մեկն է՝Նոր տարին:Այդ օրերին միշտ  տոնական տրամադրություն է տանը:Բոլորով զարդարում ենք տոնածառը,պատրաստում ենք մայրիկիս և տատիկիս հետ ուտեստներ,ընդունում ենք հյուրեր, մենք ենք գնում հյուր: Այսպիսին էր իմ 2017թ-ը:Սպասենք 2018թ-ին,տեսնենք թե ինչեր կլինեն Շան տարում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s